«Եթե եվրոպական ուժերը հաղթեն Հայաստանի ընտրություններում, Մոսկվան կձեռնարկի համապատասխան միջոցներ։ Ռուսաստանը մտադրություն չունի ֆինանսապես աջակցելու այն երկրին, որն իր ապագան տեսնում է ԵՄ-ում, քանի որ ԵՄ-ը պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի դեմ: Մենք իսկապե՞ս փող ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեզ հետ կռվել»,- հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։               
 

Բանակն ու զինվորներին քաղաքականության մեջ օգտագործելը մեծագույն անբարոյականություն է

Բանակն ու զինվորներին քաղաքականության մեջ օգտագործելը մեծագույն անբարոյականություն է
27.05.2026 | 15:15

Ընտրություններից մի քանի օր առաջ զորահանդես անելով ու նոր ներկած հին զինտեխնիկան ցույց տալով՝ քարոզարշավ անելը քաղաքական անբարոյականություն է, բայց արևի տակ զինվորներին ծանր համազգեստով ու փակ սաղավարտներով փողոց հանելը, մայրուղիների վրա վազեցնելը ու նկարելը արդեն մարդկային անբարոյականություն է։

ՊՆ -ն արդարանում է, թե զինվորները մարզվում են։ Իսկ զինվորների մարզվելու համար զորավարժարաններ չկա՞ն, որ հանում եք մարդաշատ վայրերում, ասֆալտի վրա, վառող արևի տակ վազեցնում։ Թե՞ դա անհրաժեշտ է, որ մարդիկ տեսնեն, թե ինչ լավ համազգեստ եք հագցրել զինվորներին, ինչքան լավ բանակ ունենք, ու այդկերպ հերթական անգամ խաբեք ժողովրդին։

Հայաստանի իշխանությունները այնքան բարոյական հատկություններ չունեն, որ պատրաստ են զոհաբերել ամեն ինչ, միայն թե իրենք մնան իշխանության։ Բայց զինվորներին քաղաքական քարոզչության մեջ օգտագործելը անբարոյականության գագաթներից մեկն է։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 1892

Մեկնաբանություններ